Գիտության թանգարան (Մելբուռն)
Գիտության թանգարան | |
---|---|
Տեսակ | գիտության թանգարան |
Երկիր | Ավստրալիա |
Տեղագրություն | Spotswood? |
Վայր | Մելբուռն |
Պատկանում է | Museums Victoria? |
Հասցե | 2, Booker Street, Spotswood, Victoria, 3015, Australia3015 |
Հիմնադրվել է | մարտի 28, 1992 |
Կայք | museumvictoria.com.au/scienceworks(անգլ.) |
Գիտության թանգարան (անգլ.՝ Scienceworks), թանգարան Մելբուռնում, որը հանդիսանում է Ավստրալիայի Վիկտորիա նահանգի թանգարանի ստորաբաժանում[1]։ Գտնվում է Մելբուռնի Սպոտսվուդ արվարձանում։
Բացվել է 1992 թվականի մարտի 28-ին, գտնվում է հատուկ կառուցված շենքում, որը գտնվում է 1897 թվականի Սպոտսվուդի պոմպակայանից ոչ հեռու[2], որի շոգեշարժիչները կազմում են համապատասխան ցուցանմուշը[3]։
Թանգարանի ցուցասրահները և միջոցառումները ներառում են ցուցադրական փորձեր, ցույցեր և շրջագայություններ։ «Կայծակի սենյակը» 120 տեղանոց լսարան է, որտեղ անցկացվում են էլեկտրականության հետ կապված տարբեր էֆեկտների և սարքերի ցուցադրություններ, մասնավորապես Թեսլայի վիթխարի տրանսֆորմատորը, որը կարող է էլեկտրաէներգիա առաջացնել 2 մլն վոլտ լարումով և արտադրել 3-մետրանոց կայծակաճարմանդներ։ Շենքում թանգարաններին նաև տեղադրված է Մելբուռնի պլանետարիում։
Մինչև 2013 թվականի վերջը՝ թանգարանում, 1883 թվականի Ֆլինդերս-սթրիթ կայարանից կառուցված ժամացույցի աշտարակ կար։ Այդ ժամացույցը 1905 թվականին տեղափոխվել է Պրինս-բրիդջ կայարան, իսկ 1911 թվականին՝ Սպենսեր-սթրիթ կայարան, և 1967 թվականի կայարանի վերակառուցումից հետո վաճառվել մասնավոր սեփականության[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Museum Victoria Արխիվացված 2012-04-26 Wayback Machine.
- ↑ Pumping Station website Արխիվացված 2017-03-17 Wayback Machine.
- ↑ Sherratt, Tim. «SCIENCEWORKS — A REVIEW». Historical Records of Australian Science, vol. 9, no. 4, December 1993, pp. 387−388 Արխիվացված 2008-07-19 Wayback Machine.
- ↑ Jenny Davies Beyond the Façade: Flinders Street, More than just a Railway Station. — Publishing Solutions, 2008. — С. 46. — ISBN 978-1-921488-03-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտության թանգարան (Մելբուռն)» հոդվածին։ |
|